ԶԼՄ-ները հայտնում են Էլիզաբեթ II-ի՝ գահից հրաժարվելու մտադրության մասին

21:29 • 13.08.17

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը մտադիր է հրաժարվել գահից՝ հօգուտ իր որդու՝ արքայազն Չարլզի:

Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրը, թագուհին գահից կհրաժարվի 4 տարի հետո, երբ կլրանա իր 95-ամյակը: Նշվում է, որ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ընթացակարգն արդեն մեկնարկել է:

«Նորին մեծությունը հիշում է իր տարիքի մասին և ցանկանում է վստահ լինել, որ երբ ժամանակը գա, գահի փոխանցումն առանց միջադեպերի տեղի կունենա», - հայտնել է պարբերականի աղբյուրը: