Volkswagen-ը «երկհարկանի տուն» է ներկայացրել անիվների վրա (լուսանկարներ)

23:57 • 13.08.17

Volkswagen ընկերությունը հրապարակել է Crafter ֆուրգոնի հիման վրա կառուցված նոր երկհարկանի կոնցեպտի առաջին լուսանկարները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն կոնցեպտն ստացել է California XXL անվանումը և Multivan-ի հիման վրա կառուցված սովորական California մոդելի համեմատ ավելի է մոտեցել «տուն անիվների վրա» հասկացությանը: Նորույթի պրեմիերան կկայանա օգոստոսի ավարտին՝ Դյուսելդորֆում կայանալիք ավտոշոուի ժամանակ:

Նորագույն մոդելն առանձնանում է բարձր տանիքով: Սրահի լուսանկարները դեռևս չեն հրապարակվել, սակայն կառուցվածքից կարելի է ենթադրել, որ «երկրորդ» հարկը կօգտագործվի մահճակալի տեղադրման համար:

 

 

 

 

Volkswagen-ը «երկհարկանի տուն» է ներկայացրել անիվների վրա (լուսանկարներ)