Աշխարհի ամենահարուստ բնակիչ Բիլ Գեյթսը գրանցվել է Instagram-ում (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհում ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը գրանցվել է Instagram սոցկայքում:
Հայտնի է, որ ամերիկացի գործարարն ու բարերարը մտադիր է իր էջում պատմել նախասիրությունների, հետաքրքրությունների, ինչպես նաև բարեգործական աշխատանքների մասին:
Վաթսունմեկամյա միլիարդերն արդեն հրապարակել է առաջին ինստագրամյան լուսանկարները, որոնք արվել են Տանզանիա ուղևորության ժամանակ: Ներկայումս Գեյթսի էջին հետևում է 97.000 մարդ:
Հավելենք, որ Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը Forbes-ի վարկածով ունի 89.5 մլրդ դոլար:












