Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ

12:41 • 13.08.17

Գիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառցաշերտի տակ 91 հրաբուխ կա: Դրանցից ամենամեծի բարձրությունը մոտ 4.000մ է, մինչդեռ ամենացածրը 100մ է:

Պարբերականը մանրամասնում է, որ նախկինում նույն տեղանքում հայտնաբերվել էր 47 հրաբուխ:

Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե որքան ակտիվ են հրաբուխները: Ըստ գիտնականների՝ դա պետք է անել հնարավորինս արագ:

«Մենք պարզապես ապշած ենք, քանի որ չէինք էլ ենթադրում, որ այստեղ այսքան հրաբուխ կա»,-նշել է գիտական թիմի անդամներից մեկը:

 

 

 

Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ