Ռուս տիեզերագնացները 3D պրինտերով տպած արբանյակ կարձակեն բաց տիեզերք
Օգոստոսի 17-ին ռուս տիեզերագնացներ Ֆյոդոր Յուրչիխինը և Սերգեյ Ռյազանսկին բաց տիեզերք դուրս գալու ժամանակ կարձակեն ՌԴ-ում 3D պրինտերով տպած առաջին արբանյակը: Այս մասին հայտնում է Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016 թվականի ապրիլի 2-ին արբանյակը բերվել է Միջազգային տիեզերակայան:
«Արբանյակի արձակումը պլանավորված է իրականացնել օգոստոսի 17-ին՝ ռուսական անձնակազմի՝ տիեզերք դուրս գալու ժամանակ: Դրա արձակումը կիրականացնեն տիեզերագնացներ Ֆյոդոր Յուրչիխինը և Սերգեյ Ռյազանսկին», - ասվում է համալսարանի կայքում:
Նշվում է, որ բաց տիեզերք արձակվելուց հետո արբանյակն ուղեծրում կգտնվի 4-ից 6 ամիս՝ Երկիր ուղարկելով ձայնային հաղորդագրություններ և տելեմետրիա՝ արբանյակի համակարգերի աշխատանքի պարամետրերի մասին տեղեկություններ:










