Համացանցում հայտնվել են iPhone 8-ի նոր լուսանկարները (լուսանկարներ)
iPhone 8 սմարթֆոնի՝ համացանց արտահոսած նոր լուսանկարներից դատելով՝ Apple ընկերության նորույթի վրա կբացակայի Home կոճակը և մատնահետքերի սկաները: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ iPhone 8-ը հագեցած կլինի 5.8 դյույմանոց դիսփլելով: Այն մի քիչ մեծ կլինի iPhone 7-ից, սակայն զգալիորեն փոքր iPhone 7 Plus-ից:
Կայքը գրում է, որ սմարթֆոնի հետևի մասում կլինի երկակի խցիկ, որը տեղադրված կլինի ոչ այնպես, ինչպես նախորդ սմարթֆոնի վրա:
Նշվում է, որ նորույթն արտաքնապես նմանվում է Samsung Galaxy S8 սմարթֆոնին, և օգտատերերի մեծամասնությունը կկարողանա «համեմատաբար հեշտ» օգտագործել այն մեկ ձեռքով:


















