SpaceX-ի Dragon արբանյակը 3 տոննա բեռով կուղևորվի Միջազգային տիեզերակայան

10:32 • 14.08.17

Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերության Dragon արբանյակը 3 տոննա բեռով կուղևորվի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

Ինչպես նշում է ria.ru-ն, արբանյակն արձակվելու է հրթիռակրի միջոցով Կանավերալ հրվանդանից:

Ենթադրվում է, որ արբանյակը ՄՏԿ կհասնի օգոստոսի 16-ին: Այն տեղ կհասցնի 3 տոննա բեռ՝ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև 2 տոննա նյութ՝ գիտափորձերի համար:

Բացի այդ, տիեզերական լաբորատորիան կհամալրվի գերհզոր Hewlett Packard Enterprise (HPE) համակարգչով, որը կլինի տիեզերքում աշխատած ամենահզոր համակարգիչը: HPE-ի մասնագետների փոխանցմամբ՝ սուպերհամակարգիչը կարող է 1 վայրկյանում 1 տրլն գործողություն կատարել: Սա 30-100 անգամ գերազանցում է սովորական համակարգչի կարողությունները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Dragon արբանյակը ՄՏԿ-ին կցված կմնա մոտ 1 ամիս, իսկ հետո Երկիր կվերադառնա գիտափորձերի արդյունքներով ու արդեն օգտագործված նյութերով:

 

SpaceX-ի Dragon արբանյակը 3 տոննա բեռով կուղևորվի Միջազգային տիեզերակայան