Անիմացիոն տեսանյութով ցուցադրվել են մարդկության կորուստները միջուկային պատերազմի դեպքում
Տվյալների վիզուալացման մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր իսկ ստեղծած անիմացիոն տեսանյութը, որում ներկայացված են հավանական միջուկային պատերազմի հետևանքները, մասնավորապես` մարդկային զոհերի քանակը:
Ինչպես նշում է gizmodo.com կայքը, 14 րոպեանոց տեսանյութում ներկայացված է՝ ինչպես է ամեն տարի փոխվում Երկրի բնակչության թվաքանակը, որքան մարդ է մահանում, որքանը ծնվում:
Տեսանյութի հեղինակը նշում է, որ միջուկային պատերազմի դեպքում մարդկային զոհերը կլինեն անհամեմատ ավելի շատ՝ ի տարբերություն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի:
Հելորանի հաշվարկով՝ առաջին միջուկային հարվածին հաջորդած 3 շաբաթվա ընթացքում կզոհվի 500 մլն մարդ: Այնուհանդերձ՝ հնարավոր չէ կանխատեսել, թե որքան մարդ կզոհվի միջուկայի պատերազմի կործանարար հետևանքներից:










