Porsche-ն 911 մոդելի գնոդներին առաջարկում է 100 000 դոլարով իրենց ցանկացած գույնն ընտրել

23:58 • 15.08.17

Porsche ընկերության անհատականացման գծով Porsche Exclusive ստորաբաժանումը հաճախորդներին առաջարկել է 911 Turbo S մոդելը ձեռք բերել նախընտրած գույնով:

Ինչպես գրում է Motor.ru-ն, այդ ծառայությունը գնահատվել է 82 645 եվրո արժեքով (մոտ 97 000 դոլար): Վառ կանաչ գույնն ստացել է Python Green Chromaflair անվանումը, որն փոխում է երանգը՝ կախված լուսավորումից: Սա գունավորման բազմաթիվ հանրավոր տարբերակներից մեկն է:

Թանկարժեք գույնից բացի երկդռնանի մոդելն առանձնանում է ինտերիերի ոճային կտարալագործմամբ և հատուկ աուդիոհամակարգով, ինչպես նաև բազմաթիվ այլ հավելյալ սարքավորումներով:

Բոլոր ծառայությունների արժեքը գերազանցում է 110 000 եվրոն: Մինչդեռ 580 ձիաուժ հզորությամբ 911 Turbo S-ի նախնական արժեքը Գերմանիայում կազմում է 205 000 եվրո:

 

 

 

Porsche-ն 911 մոդելի գնոդներին առաջարկում է 100 000 դոլարով իրենց ցանկացած գույնն ընտրել