Volkswagen-ը նկարահանել է ամենափոքր քրոսովերը (տեսանյութ)

22:41 • 15.08.17

Volkswagen ընկերությունը հրապարակել է նորագույն մոդելի՝ T-Roc կոմպակտ քրոսովերի թիզերը: Motor.ru-ի հաղորդմամբ՝ ավտոարտադրողի նոր մոդելը ներկայացվում է Tiguan-ից մեկ աստիճան ցածր շարքում:

Քրոսովերի մասին դեռևս շատ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ մեքենայի երկարությունը կազմում է 4231 մմ, իսկ բարձրությունը՝ 1546 մմ:

Ամենագնացը կներկայանա թափքի երկգույն գունավորմամբ: Այն կառուցվելու է MQB հարթակի հիման վրա, որն արդեն օգտագործվել է որոշ մոդելներում: Նորագույն քրոսովերը գնորդների համար կմրցակցի Nissan Juke, Mazda CX-3 և Renault Captur մոդելների հետ:

VW T-Roc-ը կգաղտնազերծվի օգոստոսի 23-ին, իսկ հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահում: