Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը (լուսանկարներ)

15:58 • 15.08.17

Չինաստանի Անհոյ նահանգի Հուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը: Այն գտնվում է նախկին ածխի հանքում ստեղծված ջրամբարում: Այդ մասին հայտնում է China Daily-ն:


Կայանը կազմված է ավելի քան 1200 արևային պանելից, որոնք զբաղեցնում են ջրային մակերեսի 86 հեկտար տարածք:


Այն կարող է արտադրել 40 ՄՎտ էլեկտրաէներգիա և տարեկան էներգիայով ապահովել 15 հազար տուն:


Նախագիծը ղեկավարում է Sungrow Power Supply Co Ltd ընկերությունը: Կայանի շահագործման ժամկետը 25 տարի է, այն ստեղծվել է տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են հակազդել ագրեսիվ արտաքին միջավայրին, այդ թվում՝ շոգին, աղին և խոնավությանը:

 

World's largest floating solar farm starts operating

World's largest floating solar farm starts operating

 

Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը (լուսանկարներ)