Ինչպես են տիեզերագնացներն անկշռության պայմաններում լվանում մազերը (տեսանյութ)
Բրիտանական The Independent պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի հերոսուհին ցուցադրում է՝ ինչպես են տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում՝ անկշռության պայմաններում, լվանում մազերը:
Կինը վերցնում է մի քիչ տաք ջուր, չփրփրող շամպուն, սրբիչ ու սանր: Սկզբում նա տաք ջուրը տարածում է մազերին: Հետաքրքրական է, որ ջրի մի մասը գնդերի տեսքով հեռանում է մազերի միջից, ու կինը փորձում է դրանք բռնել ու նորից մազերին քսել:
Գլուխն ամբողջությամբ թացացնելուց հետո նա վերցնում է չփրփրող շամպունը, մատների ու սանրի միջոցով տարածում այն մազերին: Հետո տիեզերագնացը ջրով մաքրում է շամպունի մնացորդներն ու հպարտանում մաքուր մազերով:










