Կլիմայական փոփոխությունների արդի հետևանքները՝ ՆԱՍԱ-ի լուսանկարներում
ՆԱՍԱ-ն ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել, որոնցում պատկերվում է Երկիր մոլորակի ներկայիս փոփոխությունները՝ պայմանավորված եղանակային անոմալիաներով:
Ինչպես գրում է The Independent-ը, փոփոխությունները պատկերող լուսանկարները հստակ ցույց են տալիս կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ու վնասները, որոնք բնական տարերային աղետների՝ երկրաշարժերի, հրդեհների ու ջրհեղեղների պատճառ են դառնում:
1.Արկտիկյան սառույցների հալոցքը. ամառային սառցապատ ծովը՝ պատկերված 1984-ին և 2012-ին:

2.Նոր Զելանդիայի անհետացող սառցադաշտերը. Հարավային Ալպերը 1990-ի հունվարին, իսկ 2017-ի հունվարին սառցադաշտերից 3-ն արդեն անհետացել են:

3.Ձյունը Սահարայի անապատում. 2016-ի դեկտեմբերին առաջին անգամ ձյուն է տեղացել տարածաշրջանում 1979-ից ի վեր: Մեկ շաբաթում ամբողջը հալվել էր, բացի լեռնագագաթից հատվածի ձյունից:

4.Սառցե ձյունակույտ Տիբեթում, որը ձևավորվել է 2016-ի հուլիսին: 30 սմ հաստությամբ ձյան հետքերը մնացել են 10 քառ. կմ մակերեսով տարածքում:











