Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի

08:41 • 15.08.17

Պեկինի համալսարանի մասնագետները ստեղծում են ճանապարհային արագաչափեր, որոնք կկարողանան մեքենաները ճանաչել նույնիսկ պետհամարանիշի բացակայության դեպքում:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, արդյունքում նոր արագաչափերը կարող են օգտագործվել մարդկանց լրտեսելու համար:

Պատրաստ լինելուց հետո արագաչափը կկարողանա յուրաքանչյուր մեքենա տարբերակել վիզուալ առանձնահատկությունների, օրինակ՝ գունային սխեմայի կամ արտաքին վնասվածքների շնորհիվ:

Այս արագաչափերն աշխատելու են արհեստական ինտելեկտի միջոցով: Այն կկարողանա տարբերել մեքենաներին բնորոշ առանձնահատկություններն ու դրանք համեմատել քաղաքի այլ հատվածներում տեղադրված նմանատիպ արագաչափերի տվյալների հետ:

Այսպիսով՝ հնարավոր կլինի մեքենաները ճանաչել՝ անկախ դրանց պետհամարանիշերի առկայությունից:

 

Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի