Vertu-ի վերջին 105 հեռախոսներն աճուրդի են հանվել 26.000 դոլարով

10:52 • 15.08.17

Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu բրիտանական ընկերությունը, որը պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը, վաճառում է վերջին հեռախոսները:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունն աճուրդի է հանել մնացած 105 հեռախոսները, որոնց մեջ կան ինչպես հին (2002թ.), այնպես էլ համեմատաբար նոր (2015թ.) մոդելներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքածուի մեկնարկային գինը 26.000 դոլար է:

Հավաքածուում կան լիարժեք աշխատող, ինչպես նաև փչացած հեռախոսներ: Սակայն, անշուշտ, կգտնվեն Vertu-ի սիրահարներ, որոնք կցանկանան որպես հուշ գնել բոլոր մոդելները:

Vertu-ի վերջին 105 հեռախոսներն աճուրդի են հանվել 26.000 դոլարով