Fiat Chrysler-ը կմիանա BMW-ին և Intel-ին՝ ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համար

21:49 • 16.08.17

Fiat Chrysler Automobiles (FCA)-ը կմտնի BMW-ի և Intel-ի կոնսորցիումի մեջ, որը ստեղծվել է ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համար, հայտնում է The Verge-ը: Չորեքշաբթի ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել կոնսորցիումին միանալու համար:


Կոնսորցիումը, որը նպատակ ունի ամբողջությամբ ինքնավար ավտոմեքենա ստեղծել 2021 թվականին, ավելի վաղ հայտարարել է, որ բաց է այլ մասնակիցների համար և հրավիրել է ավտոարտադրողներին և տեխնոլոգիական ընկերություններին համագործակցության:


FCA-ի ղեկավար Սերջիո Մարկյոնեն բազմիցս հայտարարել է, որ ավտոարտադրողները պետք է միավորեն ջանքերը ավտոմեքենաների համար ապագայի տեխնոլոգիաների ստեղծման հարցում, ինչը մեծ ծախսեր է պահանջում:

Fiat Chrysler-ը կմիանա BMW-ին և Intel-ին՝ ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համար