Եգիպտոսում 3 հնագույն դամբարան են հայտնաբերել (լուսանկար)

09:55 • 16.08.17

Եգիպտոսի հարավում հնագետները հայտնաբերել են 3 դամբարան, որոնք շուրջ 2000 տարվա են, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:

Գիտնականները հայտնաբերել են մի քանի քարե սարկոֆագ՝ տղամարդկանց, կանանց և երեխաների մնացորդներով, ինչպես նաև կավե կտորներ:

Էլ Մինյա նահանգի Ալ Քամիր Սահարավի շրջանում հայտնաբերված զանգվածային գերեզմանները գտնվում են մայրաքաղաք Կահիրեից հարավ: Գերեզմաններից մեկում, որին հասնել հաջողվել է ժայռի մեջ անցք փորելով, գտնվել է 4 սարկոֆագ, որոնց վրա պատկերված են մարդկային դեմքերի ուրվագծեր:

Մեկ այլ դամբարանում մասնագետները հայտնաբերել են 6 գերեզմանավայր, որոնցից մեկն ակնհայտորեն նախատեսված է եղել փոքր երեխայի համար:

 

Եգիպտոսում 3 հնագույն դամբարան են հայտնաբերել (լուսանկար)