Հնէաբանները 7 ծաղիկ են հայտնաբերել 100 մլն տարվա հնության սաթի մեջ. Paleodiversity (լուսանկարներ)

17:33 • 16.08.17

Հնէաբանները Մյանմայում հայտնաբերված սաթի կտորների մեջ 7 ծաղիկ են գտել, որոնք 100 միլիոն տարվա են: Բոլոր ծաղիկները լավ պահպանվել են և, հետազատողների խոսքով, այնպիսի տեսք ունեն, կարծես դրանք նոր են հավաքել: Հայտնագործության մասին գիտնականները պատմել են Paleodiversity ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ ծաղիկներն ամենայն հավանականությամբ ընկել են արևադարձային ծառից:

Զեկույցում ասվում է, որ ծաղիկների լայնությունը 3.4-5 մմ է. դրանցից յուրաքանչյուրը հնգական բաժակաթերթիկ ունի, սակայն ծաղկաթերթիկներ չունի: Ծաղիկը կոչվում է Tropidogyne pentaptera՝ հունական penta (հինգ) և pteron (թև) բառերից: Ծաղիկների ձևից դատելով՝ այն հիշեցնում է Ceratopetalum ցեղատեսակի բույսերը, որոնք տարածված են Ավստրալիայում և Պապուա Նոր Գվինեայում:

Հետազոտողները զարմանալի չեն համարում այս փաստը. ավելի վաղ Մյանման և Ավստրալիան գտնվել են նույն մայրցամաքում՝ Գոնդվանայում, որը հետագայում բաժանվել է Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Անտարկտիդայի:

 

 

 

 

 

 

 

Հնէաբանները 7 ծաղիկ են հայտնաբերել 100 մլն տարվա հնության սաթի մեջ. Paleodiversity (լուսանկարներ)