Ericsson-ը դատի է տվել սմարթֆոն արտադրող Wiko-ին արտոնագրի խախտման համար
Շվեդական Ericsson ընկերությունն արտոնագրերի խախտման պատճառով հայց է ներկայացրել ֆրանս-չինական սմարթֆոն արտադրող Wiko ընկերության դեմ գերմանական երկու շրջանային դատարաններում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Ericsson-ը նշել է, որ Wiko-ն խախտել է իր իրավունքները մի քանի տարի՝ առանց որևէ արտոնագրի կամ փոխհատուցման՝ չնայած 2013 թվականից տարվող բանակցություններին:
Wiko-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում, դրա մեծ մասը պատկանում է չինական Tinno Mobile տեխնոլոգիական ընկերությանը:
Ericsson-ը հայտարարել է, որ դատի է տվել ընկերությանը Դյուսելդորֆի և Մանհայմի դատարաններում 2G, 3G և 4G տեխնոլոգիաների, ինչպես նաև զարգացման արտոնագրերի խախտման համար:










