Motorola-ն մտադիր է ճաքերը վերացնող էկրան ստեղծել (լուսանկար)

17:42 • 17.08.17

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Motorola տեխնոլոգիական ընկերությունը ձեռք է բերել նոր արտոնագիր, համաձայն որի ընկերությունը մտադիր է ստեղծել ճաքերն ինքնուրույն վերացնող էկրան:

Ինչպես նշում է The Verge-ը, ըստ փաստաթղթի՝ ճաքերը վերացվելու են վնասված հատվածում ջերմությունը կենտրոնացնելու միջոցով: Այդ գործընթացում օգտագործվելու է պոլիմերային նյութ, որը կարող է ձևափոխվել ու հետո ջերմության ազդեցության ներքո վերականգնել հին ձևը:

Այս պոլիմերը հնարավոր կլինի օգտագործել LCD կամ LED էկրանների դեպքում:

Այնուհանդերձ՝ հեղափոխական էկրանով սմարթֆոնների ներկայացման մասին դեռևս տեղեկություն չկա:

 

 

 

Motorola-ն մտադիր է ճաքերը վերացնող էկրան ստեղծել (լուսանկար)