Ցուցադրվել է 12 տեսախցիկի միջոցով համաժամանակյա նկարահանված Falcon 9-ի արձակումը (տեսանյութ)
Սիրողական աստղագետ Սքոթ Մենլին տեսանյութ է հրապարակել իր YouTube-ալիքում, որում ամերիկյան SpaceX ընկերությունը ցուցադրում է Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռի արձակումը: 12 տեսախցիկի միջոցով համաժամանակյա նկարահանված տեսանյութը հնարավորություն է տալիս հրթիռի արձակումը տեսնել մանրամասներով և տարբեր ռակուրսներից:
Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ տիեզերանավի միջոցով առաքվել է սուպերհամակարգիչ, լաբորատոր մկներ, զանազան սարքավորումներ և քաղցրավենիք տիեզերագնացների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրն իրականացրել է Dragon բեռնատար նավի բարեհաջող արձակում դեպի Միջազգային տիեզերակայան:










