Hyundai-ին ցուցադրել է ջրածնով աշխատող նոր քրոսովերը (լուսանկար)
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ջրածնային ուժային տեղակայանքով նոր քրոսովերը՝ համալրված 163 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ի սկզբանե մեքենան հասանելի կլինի հարավկորեական շուկայում, իսկ ավելի ուշ վաճառքի կհանվի նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում:
Ի տարբերություն նախորդ մոդելների՝ այս մեկը 20%-ով ավելի թեթև է ու 10%-ով ավելի արդյունավետ:












