Պաշտոնապես ներկայացվել է Nokia 8 սմարթֆոնը (լուսանկարներ)
Ֆիննական HMD Global ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Android 8.0 օպերացիոն համակարգով գործող առաջատար սմարթֆոնը՝ Nokia 8 մոդելը, որն արժե 599 եվրո ու վաճառքում կհայտնվի սեպտեմբերից:
Ինչպես հայտնում է The Verge-ը, նորույթն ունի 5.3 դյույմանոց, 2560 x 1440 լուծաչափով LCD էկրան, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնը հնարավորություն է տալիս միաժամանակ ակտիվացնել առջևի և հետևի տեսախցիկները՝ լուսա կամ տեսանկարահանման համար:
Nokia 8-ը բավական բարակ է, ունի 7.3մմ հաստություն, կոր եզրերով հետին պանել: Ինչ վերաբերում է գունային լուծումներին, ապա նորույթը հասանելի է փայլուն կապույտ, մետաղագույն, անփայլ կապույտ ու մոխրագույն երանգներով:
![]()

![]()
![]()
![]()
![]()
![]()










