Համացանցում հրապարակվել են iPhone 8-ի և iPhone 7s Plus-ի նախատիպերի լուսանկարները

19:02 • 18.08.17

Foxconn գործարանի նախկին աշխատակիցներից մեկը համացանցում հրապարակել է ապագա iPhone 8-ի և iPhone 7s Plus-ի նախատիպերի լուսանկարները:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարները հաստատում են ավելի վաղ արտահոսած տեղեկություններն այն մասին, որ Apple-ի նորագույն սմարթֆոնը կհամալրվի առանց շրջանակների էկրանով և վիրտուալ Home ստեղնով:

Պատկերները հաստատում են նաև, որ iPhone 8-ը կհամալրվի ապակյա կորպուսով, ինչը հնարավորություն կտա իրականացնել անլար լիցքավորման գործառույթը:

Ինչ վերաբերում է iPhone 7s Plus-ին, այն նախկինի պես համալրված կլինի Home ֆիզիկական ստեղնով և կրկնակի հորիզոնական տեսախցիկով: Լուսանկարում գաջեթն առաջին անգամ պատկերվել է միացված էկրանով: