BMW-ն գաղտնազերծել է սերիական թողարկման պատրաստվող նոր սերնդի Z4 ռոդսթերը (լուսանկարներ)

22:03 • 18.08.17

BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Z4 ռոդսթերի նախատիպը, որը սերիական արտադրության կհանձնվի հաջորդ տարի:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, կոնցեպտային մեքենայի պրեմիերան կայացել է ամերիկյան Pebble Beach Concours d’Elegance նրբագեղության մրցույթում:

Նոր Z4-ը գերմանական ավտոարտադրողը մշակում է Toyota-ի հետ համատեղ, որն, իր հերթին, ռոդսթերի իր տարբերակը վաճառելու է Supra անվան տակ:

BMW-ի և Toyota-ի սպորտային մոդելները թողարկելու է ավստրիական Magna ընկերությունը: Թողարումը սկսվելու է 2018-ին, մինչդեռ արտադրողը ավելի վաղ հայտնել էր, որ համատեղ թողարկվող մեքենաների տարեկան ծավալը կազմելու է 60 000 օրինակ:

 

 

 

BMW-ն գաղտնազերծել է սերիական թողարկման պատրաստվող նոր սերնդի Z4 ռոդսթերը (լուսանկարներ)