ՆԱՍԱ-ն հրապարակել է տեսանյութ՝ ցուցադրելով, թե ինչպես Երկրի կողքով կանցնի Florence երկնաքարը
Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը ցույց է տվել, թե ինչպես Երկրին երբևէ մոտեցած ամենամեծ երկնաքարերից մեկը կանցնի մեր մոլորակի մոտով:
Գիտնականները պնդում են, որ երկնաքարը Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 1-ին Երկրի կողքով կանցնի «Ֆլորենս» երկնաքարը, որը կլինի երբևէ մոլորակի կողքով անցած խոշորագույն երկնային մարմիններից մեկը:
Ինչպես նշվում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում, երկնաքարը կանցնի 7մլն կմ հեռավորության վրա:
Ամերիկացի մասնագետների խոսքով՝ երկնաքարն ունի 4.4կմ տրամագիծ:
«Չնայած, որ նախկինում Երկրի կողքով ավելի մոտ հեռավորության վրա երկնաքարեր են անցել, այնուհանդերձ՝ «Ֆլորենսը» դրանցից բոլորից ամենամեծն է: Այն պահից սկսած, ինչ ՆԱՍԱ-ն իրագործում է Երկրի կողքով անցնող երկնաքարերի ֆիքսման ու դրանց հետևելու ծրագիրը, «Ֆլորենսը» կլինի Երկրի կողքով անցած ամենամեծ երկնաքարը»,-ասել է գործակալության աշխատակից Փոլ Չոդասը:










