Ցուկերբերգը 2-րդ դստեր ծնվելուց հետո դեկրետային արձակուրդ կվերցնի (լուսանկարներ)

11:05 • 19.08.17

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2-րդ դստեր լույս աշխարհ գալուց հետո 1 ամսով դեկրետային արձակուրդ կվերցնի:

«Երբ Մաքսիման (առաջին դուստրը-Tert.am) ծնվեց, ես օգտվեցի 2 ամիս տևողությամբ դեկրետային արձակուրդից, ու այնքան գոհ եմ, որ կարողացա նրա կյանքի առաջին ամիսների ընթացքում կողքին լինել: Շուտով ծնվելու է մեր մյուս աղջիկը, ու ես կրկին մտադիր եմ դեկրետային արձակուրդ գնալ»,-իր պաշտոնական էջում գրել է միլիարդատերը:

Նա նաև մանրամասնել է, որ արձակուրդի առաջին ամիսը կվերցնի անմիջապես դստեր ծնվելուց հետո, իսկ 2-րդ ամիսը՝ դեկտեմբերին:

«Facebook-ն իր աշխատողներին (և՛ կանանց, և՛ տղամարդկանց) 4 ամսվա դեկրետային արձակուրդ է տրամադրում, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, երբ աշխատող ծնողները կարողանում են ազատ ժամանակ ստանալ ու այն անցկացնել նորածնի հետ, դա լավ է անդրադառնում ամբողջ ընտանիքի վրա: Ինչ վերաբերում է ինձ, ապա վստահ եմ, որ ընկերությունը դեռևս կանգուն կլինի, երբ ես վերադառնամ»,-հավելել է Ցուկերբերգը:

Հավելենք, որ 33-ամյա Մարկ Ցուկերբերգը 2012թ. ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ: Նրանց առաջնեկը՝ Մաքսիման, ծնվել է 2015թ.:

Картинки по запросу mark zuckerberg paternity leave