Գիտնականները տաքացնող «նանոձեռնոցներ» են ստեղծել ամերիկացի զինվորականների համար

19:18 • 20.08.17

Ամերիկացի ֆիզիկոսները նանո-նյութ են ստեղծել, որն ունակ է տաքանալ մինչև նորմալ ջերմաստիճանի հասնելը, անգամ արկտիկական խստաշունչ ցրտի պայմաններում՝ օգտագործելով սովորական АА-մարտկոցի էներգիան:  

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ այս նյութը ստեղծվել է ԱՄՆ բանակի պատվերով: Գիտնականներն այն ներկայացրել են Վաշինգթոնում կայացած Ամերիկյան քիմիական միության ամենամյա հանդիպմանը: 

ԱՄՆ Բանակային լաբորատորիայի մասնագետի խոսքով՝ ձմեռային ռազմական սարքավորման հիմնական մասը ստեղծվել է 30 տարի առաջ, սակայն այդ հանդերձանքը չի կարող պաշտպանել վերջույթները ծառայություն կատարելիս: Այդ պատճառով նրանք ստեղծել են հատուկ ձեռնոցներ, որոնք կաշխատեն նաև էքստրեմալ պայմաններում:

 



 
 

Գիտնականները տաքացնող «նանոձեռնոցներ» են ստեղծել ամերիկացի զինվորականների համար