Google-ը ներկայացրել է Android-ի նոր տարբերակը
Ամերիկյան Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ Android 8.0 Oreo-ն: Ինչպես նշվում է ընկերության բլոգում, այն «ավելի խելացի է, արագ և հզոր, քան երբևէ»:
Համակարգը, մասնավորապես, զինված է մի շարք նոր գործառույթներով: Այն նաև ունի պաշտպանության ավելի հուսալի միջոցներ և բարելավված արագության, ինչպես նաև էներգիայի սպառման օպտիմալացման համակարգ:
Google-ը ներկայացրել է Android 8.0-ն Google I/O համաժողովի ժամանակ, որն անցկացվել էր այս տարվա մայիսին: Համակարգը նոր սահմանափակումներ է ստացել ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների համար, ինչը թույլ է տալիս բարելավել սարքի աշխատանքը: Բացի այդ, աննշան կերպով փոփոխվել է համակարգի դիզայնը և փոխվել է ծանուցումներ ունեցող պատկերակների տեսքը:










