Դոնալդ և Մելանյա Թրամփները մասնակցել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ոգեկոչման միջոցառմանը

20:18 • 11.09.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ոգեկոչման արարողությունն անցկացվել է Վիրջինիա նահանգի Արլինգթոնի ազգային հուշահամալիրում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նյու Յորքում օրն սկսվել է սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեով: ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը լռության րոպեն անցկացրել են Վաշինգտոնում Սպիտակ տան հարավային մարգագետնի տարածքում:

Երեկոյան զույգ աշտարակների տեղում պրոյեկտոների օգնությամբ երկու սպիտակ գծեր կտարածվեն՝ խորհրդանշելով ահաբեկչության ժամանակ կործանված զույգ երկնաքերերը: