Մոդել Նատալյա Վոդյանովան սկսել է զբաղվել մանկական սենյակների դիզայնով

01:17 • 19.09.17

Ազգությամբ ռուս հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովան նորաձևության աշխարհից հետո այժմ էլ անցել է դիզայնի ոլորտին: Նրա նոր հավաքածուն կոչվում է «Մատրյոշկա» և ներառում է մանկական սենյակների համար հատուկ կահույք և իրեր:


35-ամյա մոդելի հիմնական ոգեշնչողն իր 5 երեխաներն են եղել, գրում է Euromag-ը:

Վոդյանովան փորձել է մանկական սենյակները ձևավորել ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ, երեխաների կարիքներին համապատասխան իրերով:


Իսկ Մատրյոշկա տիկնիկների ձևը՝ վերցված որպես հիմք հավաքածուն ստեղծելու, օգնել է խուսափելու սուր անկյուններից, որոնք պոտենցիալ վտանգավոր են երեխայի սենյակում:


Մանկական հավաքածուից ստացված վաճառքի մի մասը կնվիրաբերվի բարեգործական հիմնադրամին, որը Նատալյա Վոդյանովան հիմնել է որպես մոդել, դեռևս 2004 թվականին: