«Նացիստնե՛ր, հեռացե՛ք». Գերմանիայի ընտրություններում ազգայնականների գրանցած հաջողությունը բողոքի ալիք է առաջացրել (լուսանկարներ)

14:52 • 25.09.17

Գերմանիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջին անգամ գերմանական խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթի սահմանափակման օգտին և երկրում իսլամի տարածման դեմ, հայտնում է BBC-ն:


Կուսակցության գրանցած հաջողությունը Գերմանիայի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ է առաջացրել, որոնք սկսվել են կիրակի երեկոյան:


Մոտ 700 մարդ հավաքվել է Բեռլինի Ալեքսանդերպլացում՝ պաստառներով և կուսակցության դեմ կարգախոսներով:


«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է 13 տոկոս ձայն, ինչը թույլ կտա նրան զբաղեցնել նոր խորհրդարանի 709 տեղից 94-ը:


Կուսակցության դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են կուսակցության գրասենյակի մոտ, որը տոնում էր ընտրություններում իր ռեկորդային արդյունքները: Ցուցարարները վանկարկել են «Ռասիզմն այլընտրանք չէ», «ԱԳՀ-ն ռասիստների կույտ» և «Նացիստնե՛ր, հեռացե՛ք» կարգախոսներ:


Բեռլինի ոստիկանությունը վերահսկել է իրավիճակը՝ թույլ չտալու համար փողոցային բախումներ: Մայրաքաղաքի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ որոշ աշխատակիցների ցուցարարների նետած քարեր և շշեր են դիպել:


«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Դրեզդենում և այլ խոշոր քաղաքներում:


Գերմանական կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը զբաղեցրել է առաջատար դիրք՝ 33 տոկոս ձայնով, դա վատագույն արդյունքն է 1949 թվականից ի վեր: Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 20,5 տոկոս ձայն՝ նույնպես գրանցելով պատմության ընթացքում վատագույն արդյունքը:

 

 

Растяжка "Нет места расизму" на акции протеста против "Альтернативы для Германии"

Demonstrators protest against the anti-immigration party Alternative fuer Deutschland after German general election in Berlin, Germany, Sept. 24, 2017.

 Protesters gathered in Germany tonight after the AfD election success

 Police were called to protect a celebration bash the right-wing party were holding in Berlin

 Protests erupt in Berlin outside where the AfD were celebrating

germany-election-police.jpg

Germany election, AfD protest in Frankfurt (picture-alliance/dpa/A. Arnold)