Մակրոնը Ռուսաստան կմեկնի 2018-ի առաջին կեսին

21:30 • 09.10.17

Ելիսեյան պալատը հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2018 թվականի առաջին կեսին Ռուսաստանի դաշնություն այցելելու մտադրության մասին լուրերը, այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը:

Մակրոնի այցը Ռուսաստան կկայանա Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին մասնակցության շրջանակներում:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե հստակ որ ամսվա մասին է խոսքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակրոնի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել տեսնել ֆրանսիացի գործընկերոջը որպես Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի գլխավոր հյուր: Այն ժամանակ Մակրոնը դրական արձագանք էր տվել հրավերին: