Լևոն Մնացականյանն « Էրեբունի» ԲԿ-ում է հերթական ստուգումների համար, վաղը մեկնելու է աշխատանքի. բժիշկ

14:22 • 09.10.17

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն առողջական խնդիրներ չունի: Նախարարը « Էրեբունի» բժշկական կենտրոնում է հերթական ստուգումների ենթարկվելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Համլետ Գրիգորիչը:

«Լևոն Մնացականյանը եկել է հիվանդանոց հերթական ստուգումների, արտառոց որևէ բան չկա, վաղը մեկնելու է աշխատանքի: Հերթական ստուգումներն են անում որպես պաշտպանության նախարար, որևէ սուր բան չկա, որևէ խնդիր չունի, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Համլետ Գրիգորիչը:

Բժիշկը հավելեց, որ եթե նախարարը որևէ առողջական խնդիր ունենար, ապա վաղը չէր անցնի իր աշխատանքային ռեժիմին: