ԵԽԽՎ-ն չի կարողացել ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին առաջին փուլում

17:59 • 09.10.17

ԵԽԽՎ-ն չի կարողացել առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին, քանի որ երկու թեկնածուներից ոչ մեկ՝ ոչ Կիպրոսից Ստելա Կիրիակիդեսը, ոչ Լիտվայից Էմանուելիս Զինգերիսը չեն ստացել ձայների մեծամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես նստաշրջանի աշխատանքային օրվա երկրորդ մասը բացելով հայտնել է նախագահի պատականություններն իրականացնող Ռոջեր Գեյլը, «ընդհանուր ներկայացվել է 212 ձայն, երկուսը՝ անվավեր է, ընդհանուր հաշվարկվել է 210 ձայն»:


«Բացարձակ մեծամասնությունը՝ 152… Կիրիակիդեսի օգտին՝ 123, Զինգերիսի օգտին՝ 84»,- հայտնել է նա:


«Քանի որ թեկնածուներից ոչ մեկ չի ստացել բացարձակ մեծամասնություն, այժմ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը՝ 15:00-ից մինչև 17:00-ը»,- հավելել է Գեյլն՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն»:


Ավելի վաղ Պեդրո Ագրամունտը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: ՝ Ագրամունտի հեռացման մասին առաջարկը նախատեսվում էր քննարկել Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ի լիագումար նիստի ընթացքում, սակայն քննարկումը չեղարկվել է:


Հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար քվեարկության միջոցով Ագրամունտի պաշտոնական հեռացումը: Այդ նպատակով հւոնիսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, համաձայն որոնց հնարավոր էր դառնում սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: