Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները չեն կարող երաշխիք լինել անկախության հռչակման համար. Բարսելոնայի քաղաքապետ

03:56 • 10.10.17

Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները չեն կարող երաշխիք լինել Կատալոնիայի անկախության հռչակման համար, հայտարարել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, ինչպես փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:


Կոլաուն կոչ է արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին «չընդունել այնպիսի որոշում, որը կարող է փլուզել երկխոսության եւ միջնորդության հնարավորությունը»:


Կոլաուն նաև խնդրել է Ռախոյին չկիրառել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս տարածաշրջանին ընդհանրապես ինքնավարությունից զրկել: