Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը: Նահանգի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ տարվա ընթացքում հրդեհներից զոհվել է 13 մարդ:
Հրդեհից տուժած տարածքներում ավերվել են հարյուրավոր շենքեր: Տարհանվել է մոտ 20.000 մարդ:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է սահմանել Նապա, Սոնոմա և Յուբա շրջաններում: Այդ գոտու մեջ են հայտնվել նահանգի գինեգործական հատվածները:
Այնուհետև Բրաունն ընդլայնել է արտակարգ դրության գոտին՝ նահանգի հյուսիսում ներառելով ևս չորս շրջան, իսկ հարավում՝ Օրինջ շրջանը:
Նահանգապետը խնդրել է, որ ԱՄՆ նախագահը Կալիֆորնիայում արտակարգ դրություն հայտարարի, որպեսզի նահանգը որպես օգնություն կարողանա գումար և մարդկային ուժ ստանալ:










