Մահացել է «բուժիչ» հեռուստասեանսներ անցկացնող Ալան Չումակը

14:00 • 10.10.17

Մոսկվայում 82 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ժամանակաշրջանի հայտնի հեռուստատեսային «բժշկող» Ալան Չումակը, հայտնում է ria.ru-ն:

Չումակի մահվան լուրը հայտնել է հեռուստալրագրող Դմիտրի Գորդոնը, որի խոսքով՝ ինքն ու Չումակը 27 տարվա ընկերներ էին:

Նշենք, որ Չումակը հայտնի է դարձել անցած դարի 80-ական թվականների վերջին- 90-ականների սկզբին: Նա հեռուստատեսային սեանսներ էր անցկացնում, ու դրանց ժամանակ, իր իսկ պնդմամբ, բուժիչ էներգիայով էր լիցքավորում ջուրը, քսուկներն ու դեղերը: