Պորոշենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը ննջել է (տեսանյութ)

09:31 • 10.10.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ակտիվ պայքարել է քնի դեմ: Արդյունքում հորանջող Էրդողանի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը տարածվել է Twitter-ում:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է Էրդողանը հորանջում, փակում աչքերը, գլուխը դնում ձեռքերին: Իսկ մի պահ Պորոշենկոն նույնիսկ ստիպված է եղել մի քանի անգամ թխթխկացնել սեղանին՝ գործընկերոջ ուշադրությունը գրավելու համար:

Lenta.ru-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը պաշտոնական այցով Կիև է ժամանել, որտեղ նախապես ծրագրված 45 րոպեի փոխարեն 3 ժամանոց հանդիպում է ունեցել Պորոշենկոյի հետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: