Եվրախորհուրդն ու Եվրամիությունը կոչ են անում վերացնել մահապատիժը

03:14 • 10.10.17

Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին նշվող մահապատժի դեմ միջազգային օրվա կապակցությամբ միասնական հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է յուրաքանչյուր հանգամանքներում մահապատժի վերացման հարցում 2 կառույցների դիրքորոշումը:


Այն կոչ է անում այն երկրներին, որտեղ շարունակում են կիրառել մահապատիժը, մեղմացնել  դատավճիռները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


Եվրախորհուրդը և ԵՄ-ն կոչ են անում մահապատիժ կիրառող եվրոպական միակ պետությանը՝ Բելառուսին մորատորիում հայտարարել՝ որպես առաջին քայլ մահապատժի հարցում համաեվրոպական իրավական չափանիշներին համապատասխանելու համար: