Հրդեհներ խոտածածկ տարածքներում. Սյունիքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

06:13 • 10.10.17

Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:


Մասնավորապես՝  Սյունիքի մարզի Խաչինա գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի գերեզմանատանը՝ 5000 քմ, Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ 1 հա:


Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: