Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

01:39 • 10.10.17

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարները՝ Սիրիայում ստեղծված դեէսկալացիոն գոտիների գործունեության ապահովման վերաբերյալ:


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ռուսական կողմը նշել է ահաբեկչական խմբերի դեմ անկոտրում պայքարի կարևորությունը` խստորեն պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունը:


Լավրովը նաև նշել է Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման անթույլատրելիությունը՝ կոչ անելով հակասությունները լուծել միմիայն դիվանագիտական ճանապարհով:


Նախարարները պայմանավորվել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների վերաբերյալ անընդհատ կապի մեջ լինել: