Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

14:05 • 10.10.17

Աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում այսօր հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ գիտի Հայոց ցեղասպանության մասին, նա ասել էր. «Գիտեմ, լսել եմ։ Եվ զարմանում եմ, թե ինչպիսի սարսափելի քայլերի են ընդունակ մարդիկ»։

Հիշեցնենք, որ նա այստեղ է մշակութային ծրագրի շրջանակներում. վաղը՝ հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը նրա ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: