Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

11:58 • 10.10.17

Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում, որտեղ գտնվում են ռուս զինվորականները, թռիչքի ժամանակ կործանվել է Սու-24 ռուսական ինքնաթիռը, անձնակազմը զոհվել է, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությանը:


Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սու-24 ռմբակոծիչը դուրս է եկել թռիչքուղուց:


«Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» ավիաբազայից մարտական խնդիր իրականացնելու համար թռիչք կատարելու ժամանակ թռիչքուղուց դուրս է եկել և կործանվել Սու-24 ինքնաթիռը»,- հայտարարել է վարչության աշխատակիցը:


Նա նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել ինքնանետվել և զոհվել է: