Թաիլանդի հայտնի լողափերում ծխելու համար զբոսաշրջիկներին կարող են ազատազրկել

09:54 • 10.10.17

Թաիլանդի իշխանություններն արգելք են սահմանել երկիր այցելող զբոսաշրջիկների շրջանում հայտնի մի շարք լողափերում ծխախոտի օգտագործման հետ կապված, օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերից:

Ինչպես գրում է The Nation-ը, արգելքը կգործի թաիլանդական շուրջ 20 լողափի համար: Զբոսաշրջիկներին կարգելվի ծխել Փհուկետ կղզում գտնվող հայտնի Պատոնգ լողափում, ինչպես նաև Պատայա հանգստավայրի Ջամթյեն և Ռայոնգ նահանգի Մե Պիմ լողափում:


Օրենքի խախտման դեպքում իշխանությունները բավականին խիստ պատիժ են նախատեսել. մոտ 3.000 դոլարի չափով տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում: