Gucci նորաձևության տունն ամբողջովին կհրաժարվի մորթուց 2018 թվականից
Իտալական Gucci նորաձեւության տունը հայտարարել է, որ ամբողջովին հրաժարվելու է մորթուց սկսած 2018 թվականից, գրում է The Guardian թերթը:
Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզարրին, Լոնդոնի նորաձեւության քոլեջում ելույթ ունենալիս, արդեն 2018-ի գարուն-ամառ հավաքածուի մեջ մորթե նմուշներ չեն ներկայացվելու:
Տեղեկացվում է, որ մորթե այն նմուշները, որոնք չեն օգտագործվել հագուստի եւ կոշկեղենի արտադրության մեջ, կներկայացվեն բարեգործական աճուրդում: Հավաքված միջոցները կուղղվեն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:










