Գերմանիայի դատարանն ազատազրկման է դատապարտել 88-ամյա կնոջը՝ Հոլոքոստը հերքելու համար

23:19 • 16.10.17

Բեռլինի շրջանային դատարանը 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 88-ամյա Ուրսուլա Հավերբեկին՝ Հոլոքոստը հերքելու համար: Այս մասին հայտնում է Welt-ը:

Դատարանի տվյալների համաձայն՝ 2016 թվականին հանրային միջոցառման ժամանակ Հավերբեկը հայտնել է, որ Հոլոքոստ չի եղել, իսկ Աուշվից համակենտրոնացման ճամբարի տարածքում գազի խցիկների վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հայտնի է, որ 2015 թվականին Հավերբեկը նույնպես դատվել է Հոլոքոստը հերքելու պատճառով՝ դատապարտվելով 10 ամիս ժամկետով ազատազրկման: