Շոտլանդիայում կարգելեն ապտակել երեխաներին  

23:49 • 20.10.17

 

Շոտլանդիայում օրենսդրությամբ կարգելվի երեխաներին նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառումը:

BBC-ի փոխանցմամբ՝ տեղի իշխանությունները հաստատել են այդ մտադրությունը, ինչը նշանակում է, որ Շոտլանդիան կդառնա Միացյալ Թագավորության առաջին տարածքը, որտեղ երեխաներին ապտակելն անօրինական կլինի:

 Նախարարները բազմիցս կարծիք են հայտնել, որ չեն աջակցում այն ծնողներին, որոն ֆիզիկական պատիժ են կիրառում երեխաների նկատմամբ, սակայն օրենքով արգելելու մասին նախկինում չի խոսվել:

Ներկա օրենսդրությամբ շոտլանդացի ծնողներն իրավական տեսանկյունից կարող իրենց արդարացնել՝ ասելով, որ ֆիզիկական պատիժը երեխայի նկատմամբ «արդարացված» է եղել, սակայն հարվածելու համար որևէ առարկա օգտագործելը չի թույլատրվում նաև հիմա: