ԱՄՆ 5 նախկին նախագահները հանդիպել են մի բեմում (լուսանկարներ, տեսանյութ)

09:24 • 23.10.17

Միացյալ Նահանգների 5 նախկին նախագահները միասին մասնակցել են տեխասյան A&M համալսարանում կայացած բարեգործական համերգին, որն ուղղված էր վերջերս «Հարվի», «Մարիա» և «Իրմա» ավերիչ փոթորիկներից տուժածների օգնությանը:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, միջոցառմանը ելույթ են ունեցել Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման: Մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Հարվի», «Մարիա» և «Իրմա» փոթորիկներից տուժածների օգնության One America Appeal հիմնադրամը ստեղծվել է սեպտեմբերին՝ ԱՄՆ 5 նախկին նախագահների նախաձեռնությամբ: Դրա միջոցով արդեն հավաքվել է 31 մլն դոլար:

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահները հազվադեպ են միասին հավաքվում. վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2017թ. հունվարին՝ Թրամփի երդմնակալության ժամանակ:

 

Картинки по запросу us former president same stage

Картинки по запросу us former president same stage

Картинки по запросу us former president same stage

Картинки по запросу us former president same stage