Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիրներից մեկը

20:36 • 23.10.17

49 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Marilyn Manson խմբի համահիմադիրներից մեկը՝ Սքոթ Միթչել Պուտեսկին։ Այս մասին Jack Off Jill խմբի անդամները գրել են Twitter-ում:

Երաժիշտ Մերիլին Մենսոնն արձագանքել է նորությանը:

«Մենք Սքոթ Պուտեսկիի հետ հիանալի երաժշտություն ենք արել: Համագործակցության տարիների ընթացքում մեզ մոտ տարաձայնություններ են ծագել, սակայն ես ընդմիշտ կհիշեմ լավ ժամանակները», - գրել է նա Instagram-ում:

Մենսոնը նաև խնդրել է լսել Man That You Fear երգը՝ հանգուցյալի հիշատակին:

«Սա մեր սիրելի երգն է եղել», - պարզաբանել է նա:

Հայտնի է, որ 1980-ականների վերջին Պուտեսկին և Մենսոնը հիմանդրել են Marilyn Manson & The Spooky Kids խումբը, և շուտով անվանումը կրճատվել է մինչև Marilyn Manson. Խմբում կիթառ նվագող Պուտեսկին լքել է այն 1996 թվականին: